Կոմիտասյան օրեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ըստ ուսումնական տոնացույցի , Կոմիտասի ծննդյան օրվան ընդառաջ, մեկնարկում է «Կոմիտասյան օրեր» նախագիծը:

Նպատակը՝   Կոմիտասյան երգերի, բանաստեղծությունների ուսուցում, յուրացում ու տարածում:

Ֆիզիկական միջավայր՝ դասասենյակ-լաբորատորիա, համերգասրահներ, այլ դպրոցներ, բակ-պարտեզներ,  ձայնագրման ստուդիա:

Continue reading “Կոմիտասյան օրեր”

«Ես» ուսումնական նախագիծ

«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին դասարանցիների համար՝ դպրոցամուտի հետ:

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:Խնդիրները`1-ին դասարան

  • Ադապտացում միջավայրին (միջավայրի յուրացում).Ինքնուրույնության դրսևորման զարգացում.Ինքնասպասարկման (անձնական հիգիենա) հմտություների զարգացում.Բանավոր խոսքի զարգացում (առանց սխալվելու վախի խոսելու, հանդես գալու հնարավորություն).Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում.Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում.Ստեղծագործական երևակայության զարգացում.Smart էլեկտրոնային գրատախտակի հիմնական գործիքների կիրառում.Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում:

Տևողությունը՝ օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 10-ը (երկուսից երեք շաբաթ):Սեպտեմբերի 4-ի կրթական շքերթին (կրթահամալիրի ուսումնական օրացույց) մասնակցում են առաջին դասարանցիները:Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (բլոգ, ենթակայք, կայք):Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր (Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ, MS Word, MS Power Point, Movie Maker…),  թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին, այլ (կտորներ, կոճակներ, ժապավեններ…):Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

  • գրական ստեղծագործությունների ցանկ

1-ին դասարան

  • «Բութ մատն ասաց… » (ժողովրդական խաղիկ)Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»Հովհաննես Թումանյան «Լուսաբացին»Հովհաննես Թումանյան «Անհաղթ աքլորը»Հովհաննես Թումանյան «Ծիտը»Ղազարոս Աղայան «Ծիտը և բազեն»

երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկ

  • Ազգային, բակային խաղերՀիմնական թեմաները՝
    • ԵսԻմ խաղալիքը (տիկնիկը…)Իմ ընտանիքըԻմ անունըԻմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը
    1-ին դասարանՈւսումնական գործունեության ոլորտները՝Մայրենի լեզու
    • Պատմել իր (իր խաղալիքի…) մասին: Այստեղ կարելի է իրականացնել «Խոսում է իմ տիկնիկը» նախագիծը: Սովորողները տան անդամների հետ կարող են պատրաստել տիկնիկներ (ձեռնոց-տիկնիկ), որոնք դասարանում նրանց հնարավորություն կտան ավելի անկաշկանդ խոսելու, պատմելու. հանդես գալու տիկնիկի անունից:Կարողանալ պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով իր կարծիքը:Բերանացի իմանալ ու խաղալ (կենդանի պատում) գրական ստեղծագործությունները:
    Տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիաՋրաներկով, գուաշով նկարել իրենց, իրենց տրամադրությունը արտահայտել գույներով (գույների շաբաթ), ուրվագծել իր ձեռքը (թաթիկանկար):Ծանոթանալ Paint նկարչական ծրագրին, հիմնական գործիքներին: Կարող են պատկերների կամ գույների միջոցով ստեղծել իրենց «Օրվա տրամադրությունը» թեմայով նկարներ:ՄաթեմատիկաԲանավոր համրանք՝
    • Հաշվել 1-ից մինչև….(առաջ հաշիվ, հետ հաշիվ):Այսօր քանի՞ սովորող կա դասարանում:Այսօր քանի՞ աղջիկ կա դասարանում: Այսօր քանի՞ տղա կա դասարանում: Համեմատել (շա՞տ է, թե՞ քիչ):Համեմատել երկու աղջիկների: Համեմատել երկու տղաների: Գտնել նմանություններն ու տարբերությունները:Հաշվել աթոռները, սեղանները: Համեմատել:
    Մարմնամարզություն (խաղային գործունեություն)Այս շրջանում շատ կարևոր է խաղային գործունեության առկայությունը սովորողի ուսումնական առօրյայում: Առավոտը սկսել դրական տրամադրություն ու համախմբվածություն փոխանցող ազգային խաղերով, ինչպես նաև բակային խաղեր խաղալ: