Կոմիտասյան օրեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ըստ ուսումնական տոնացույցի , Կոմիտասի ծննդյան օրվան ընդառաջ, մեկնարկում է «Կոմիտասյան օրեր» նախագիծը:

Նպատակը՝   Կոմիտասյան երգերի, բանաստեղծությունների ուսուցում, յուրացում ու տարածում:

Ֆիզիկական միջավայր՝ դասասենյակ-լաբորատորիա, համերգասրահներ, այլ դպրոցներ, բակ-պարտեզներ,  ձայնագրման ստուդիա:

Մեդիամիջավայր՝  կայք, ենթակայք, բլոգ:

1-ին դասարան

Խնդիրները՝

  •         Սովորել և իմանալ կոմիտասյան երգերը, բանաստեղծությունները:
  •         Զարգացնել սովորողների երաժշտական ճաշակը:
  •         Ունկնդրելու հմտությունների ձևավորում ու զարգացում:

Նախատեսվող արդյունքներ՝ դասարանական համերգներ, մեդիահամերգներ, երգերի ու բանաստեղծությունների ձայնագրություններ, աուդիոփաթեթների, տեսաֆիլմերի ստեղծում և հրապարակում:

Անհրաժեշտ գործիքներ՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, ֆոտոխցիկ:

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ

Կարաոկեներ

  •       Արև, արև, եկ, եկ, Նոր դպրոց, Տաթև Ստեփանյան
  •       Փայտե ձիուկ, Գեղարվեստի կրտսեր դպրոց, Անուշ Աթայան և ընկերներ
  •       Սոնա յար, Հիմնական դպրոց, Սեդա Խաչատրյան և ընկերներ
  •       Երի, երի, Գեղարվեստի կրտսեր դպրոց, Կարինե Մամիկոնյան և ընկերներ
  •       Կոտ ու կես, Գեղարվեստի կրտսեր դպրոց, Կարինե Մամիկոնյան և ընկերներ
  •       Եղնիկ, Նոր դպրոց, Տաթև Ստեփանյան
  •       Գնացեք, տեսեք, Նոր դպրոց, Տաթև Ստեփանյան
  •       Այլի հո, Նոր դպրոց, Տաթև Ստեփանյան

Օգտակար հղումներ՝

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)

Սովորողների ամենօրյա ուսումնական գործունեության մեջ ներառված են կոմիտասյան երգերը: Երգերի ուսուցումը կազմակերպվում է երաժշտության դասավանդողի, դասվարի միջոցով: Օգտագործվում են կենդանի կատարումները, սովորողների կողմից ստեղծված կարաոկեները որպես ունկնդրման միջոց: Յուրացում-ամրապնդումը կատարվում է առավոտյան ընդհանուր պարապմունքների, որպես հանդիսատես (ունկնդիր), ակտիվ մասնակից հանդես գալու ընթացքում ու միջոցով: Որպես ամբողջական հաշվետու-նախագիծ ներկայանում են դասարանական համույթների տեսքով:

Կոմիտասյան բանաստեղծությունների ընթերցումը, ձայնագրումը, ռադիոթատրոնի վերածելը, հրապարակելը ուսումնական աշխատանք է:

Leave a comment