«Բարև, ես եմ» նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ առաջին դասարան ընդունվող 6 տարեկաններ

Նախագծի նպատակ՝ ստեղծել սովորողների մասին պատմող տեսաֆիլմեր, ներգրավել ընտանիքի անդամներին։ Ընտանիքի ներգրավմամբ նպաստել սովորողների ինքնադրսևորմանը, ինքնաբացահայտմանը, զարգացնել սովորողների աշխարհճանաչողական կարողություններն ու շրջակա միջավայրում ինքնադրսևորումը։

Նախագծի խնդիրներ՝ սաների մոտ ձևավորել, զարգացնել հաղորդակցական կարողություններ, ինքնասպասարկման հմտություններ, դրսևորել երաժշտական, մաթեմատիկական, լեզվական կարողություններ, խթանել ստեղծագործական մտածողության, երևակայության զարգացումը:

Հիմնական թեմաները և տեսանյութերի վերնագրերը՝

  • Ես՝ ներկայանում և ներկայացնում են սովորողները իրենց մասին։
  • Իմ խաղալիքը
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ բակը
  • Իմ քաղաքը
  • Ես ճամփորդ եմ
  • Ամառային հանգիստ

Բանաստեղծություններ

  • Աթաբեկ Խնկոյան «Մեղու»
  • Հովհաննես Թումանյան «Փիսոն»
  • Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Երգեր

  • Արևների շարք
  • Կոմիտաս «Ձիուկ»

Նախագծի ընթացքը՝

Ծնողների, մեծերի օգնությամբ պատրաստել տեսանյութ, որտեղ սովորողները կպատմեն իրենց մասին՝ ո՞վ է ինքը․ իր անվան, ընտանիքի, նախասիրությունների՝ սիրելի խաղի, հերոսների, խաղալիքների, գույների առօրյայի մասին։ Ի՞նչ գիտի դպրոցի մասին, ի՞նչպիսին պետք է լինի իր դպրոցը, ի՞նչպիսին պետք է լինի իր ուսուցիչը։ Ծնողների օգնությամբ տեղադրում youtube-յան ալիքում։

Տեսանյութերն ուղարկել իմ էլ․ հասցեին՝ h.ghazaryan@mskh.am

«Ամանոր» նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ առաջին դասարանցի սովորողներ։

Տևողությունը՝ դեկտեմբեր :

Ամանորի ծեսի նախապատրաստական աշխատանքները սկսվում են հենց ձմռան առաջին օրից:

Նպատակը՝  Նախապատրաստում  «Ամանորի ծես» տոնակատարությանը

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • մեդիահմտությունների զարգացում.
  • բանավոր և գրավոր խոսքի զարգացում.
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Օրացույց, տարի, ամիս, շաբաթ, օր հասկացությունների հետ ծանոթացում
  • Ծանոթացնել տոնական խոհանոցին.բաղադրատոմսեր
  • Ամանորյա երգերի ուսուցում

Տոնական երգեր

Ստեղծագործություններ՝

Ա.Խնկոյան՝ Ձմեռ Պապ.,Հ.Թումանյան՝ Առաջին ձյունը, ՝Անտառի եղևնին, Դ. Բիսեթ՝ Ցանկությունների ծառը

Առած-ասացվածքներ, օրհնանքներ, հանելուկներ

Բառաշարքեր՝ ձմեռ, ձյուն, փաթիլ, ծառ-տոնածառ, Նոր տարի

Տեխնոլոգիական աշխատանքներ

  • Անսովոր տոնածառերի ստեղծում
  • Ձնեմարդուկների պատրաստում
  • Տոնական բացիկների պատրաստում

Խոհանոցային գործունեություն

Թխիկ օր. տառեր, ասիլ-վասիլներ, տարեգաթա

Ռադիո թողարկում, ձայնագրություններ, հարցազրույցներ

Ամանորյա ծես ուսումնական նախագիծը ամփոփվում է ամանորյա տոնակատարությամբ:

Ուսումնական ճամփորդություն

Հենրիկ Մալյանի անվան թատրոն

«Ուսումնական աշուն» նախագիծ

Մասնակիցներ՝ ընտանեկան դպրոցներ

Տևողությունը՝ մեկ շաբաթ

Նպատակը՝ հեռավար ուսուցման կազմակերպման միջոցով աշնանային արձակուրդը սովորողների համար դարձնել ուսումնական:

Խնդիրները՝ մեդիահմտությունների զարգացում, թվային գործիքների կիրառում, ստեղծագործական մտածողության և բանավոր խոսքի զարգացում, շրջակա միջավայրի ճանաչում:

Թեմաները՝

Աշնանային ֆոտոպլեներ

Սովորողը ընտանիքի անդամների հետ միասին ֆոտոխցիկով դիտարկում է աշունը՝ տերևների, ծառերի, աշնանային տեսարանների փոփոխությունը իր բակում, թաղում կամ ճամփորդության ընթացքում:

Խնկոյանական օրեր

Ստեղծագործություններ՝
«Ծիածան» Աթաբեկ Խնկոյան
«Չորս եղանակ» Աթաբեկ Խնկոյան

Ընտանիքի անդամների հետ միասին ստեղծագործությունները բերանացի ընթերցելուց հետո իրականացնում են ընտանեկան բեմադրություններ, նկարահանում բեմադրությունը: Կամ ձայնագրում են ստեղծագործությունը, Paint նկարչական ծրագրով նկարում են բանաստեղծության հատվածները, որից հետո ստեղծում աուդիոբանաստեղծություն:

Նախագծի ամփոփում՝

Նախագծի ընթացքում ստացված բոլոր տեսնյութերը տեղադրում են իրենց անհատական Youtube-յան էջերում կամ soundcloud-ում, դասարանական բլոգում։

«Խնկոյանական օրեր» նախագիծ

Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում հոկտեմբերի ուսումնական օրացույցով խնկոյանական օրեր են: Թեև սովորողները Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործությունները սովորում ու խաղում են պարբերաբար՝ ողջ ուսումնական տարվա ընթացքում, բայց խնկոյանական օրերին փորձում ենք ամփոփել մեր սովորածն ու իմացածը, ամբողջացնել:

Խնդիրներն են՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Տեխնոլոգիական, մեդիահմտությունների զարգացում
  • Խաղի, թատրոնի միջոցով ինքնաարտահայտվելու կարողության ձևավորում

Ստեղծագործությունների ցանկ՝

«Աքաղաղն ու կտուրը»
«Լուսին»
«Բզեզ»
«Գիշեր»
«Ծիածան»
«Մուկն ու կատուն»
«Բկլիկ ձկնիկը»

  • Խաղ-ուսուցում
  • Անհասկանալ բառերի բացատրություն
  • Զրուց-քննարկում
  • Բեմականացում
  • Արտասանել տարբեր ձայներով (ուրախ, տխուր, զարմացած, հարցական, հաստատուն, զարմացած….)
  • Տեխնոլոգիական գործունեություն՝ նկարել, ծեփել և այլն
  • Հանելուկներ 

«Բարձունքի հաղթահարում» նախագիծ

Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:

Սովորողի մասնակցությունն այդ ճամփորդություններին պարտադիր է ։
Ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի «Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծն իրականացվում է տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերի 20-22-ը՝ «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և մայիսի 25-30-ը ՝ «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» նախագծերով:
Նախատեսված է «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» և «Հանրապետության օրեր. Բարձունքի նվաճում» ուսումնահայրենագիտական ամենամյա նախագծերն իրականացնել կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը՝ սեպտեմբերի 20-25, մայիսի 25-30:
Նպատակը՝ Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
Խնդիրները`
1-ին դասարան՝
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
2-րդ դասարան՝
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Թիմային (խմբով) աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում:
3-րդ դասարան
• Գործունեությանը նախապատրաստվելու կարողության ձևավորում:
• Տարբեր աղբյուրներից անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու և կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Թիմային (խմբով) և անհատական աշխատելու (հանդես գալու) կարողությունների ձևավորում ու զարգացում:
• Ընտանիքին ներգրավելով ուսումնական գործընթացին՝ դարձնել դրա մասնակիցը:
• Ճամփորդական, արշավային կանոնների յուրացում ու իրագործում:
• Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքների ներկայացում, հրապարակում:
Անհրաժեշտ գործիքները՝ թվային ֆոտոխցիկ,ձայնագրիչ, կողմնացույց, հեռադիտակ և այլն:
Սովորողների նախնական կարողություններ և հմտություններ
1-ին դասարան
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (խմբով)
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Թվային ֆոտոխցիկով, հեռախոսով լուսանկարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել (դասարանում, տանը), տեսածը նկարել, ծեփել
2-րդ դասարան
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (մենակ)
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Լուսանկարել իրենց առաջադրված կոնկրետ թեմայով
• Ձայնագրիչով, հեռախոսով ձայնագրել
• Նախօրոք կազմած հարցաշարով հարցազրույց վարել
• Ճամփորդության մասին մի քանի նախադասությամբ պատմել (դասարանում, տանը), տեսածը նկարել, ծեփել
• Ճամփորդության վերաբերյալ թողարկված նյութերին` տպավորությունների մասին կարծիք գրել

3-րդ դասարան
• Կարողանա կազմել ճամփորդության համար անհրաժեշտ պարագաների ցանկը (մենակ)
• Կարողանա կազմել ճամփորդության ընդհանուր նախահաշիվը
• Ճամփորդության համար կանոններ մշակել
• Լուսանկարել իրենց առաջադրված կոնկրետ թեմայով
• Թվային ֆոտոխցիկով, տեսախցիկով նկարահանել
• Հանպատրաստից հարցազրույց վարել
• Ճամփորդության մասին գրավոր պատում, ֆոտոշարք ստեղծել
• Ճամփորդության մասին տեղեկատվական բնույթի նյութ, ֆիլմ, շնորհանդես (պրեզենտացիա) ստեղծել

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)
Հատիս լեռ, Պողոս-Պետրոս եկեղեցի
Թեղենյաց վանք

Լուսագյուղ, Թուխ Մանուկ եկեղեցի
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Սովորողները`
• Միասին ընտրում են բարձունքը:
• Տեղեկություններ են հավաքում տվյալ վայրի (բարձունքի) մասին:
• Հաշվարկներ են կատարում:
• Աշխատանքի բաժանում են կատարում:
• Ճամփորդական կանոններ են մշակում:
• Տեղում հանրօգուտ աշխատանք են իրականացում:
• Ճամփորդության ընթացքում հավաքում են անհրաժեշտ տեղեկություններ (հանդիպած բնակավայրեր, ճանապարհի երկարություն, ժամանակ, եղանակ և այլն):
Նախագիծն իրականացվում է երեք փուլով՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում
Նախապատրաստական փուլում սովորողների հետ համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից հավաքել ինֆորմացիա ընտրված տեղանքի (բարձունքի) մասին: Ձևավորել խմբեր, որոնք ճամփորդության ընթացքում կունենան կոնկրետ հանձնարարություններ: Կարող է լինել՝
 խումբ, որը պատասխանատու է սննդի կազմակերպման համար
 խումբ, որը պատասխանատու է շրջակա միջավայրի (հանրօգուտ աշխատանք) համար
 խումբ, որը պատասխանատու է ժամանակի, հեռավորության, եղանակային տարբերությունների մասին տեղեկություններ հավաքելու համար
 խումբ, որը պատասխանատու է լուսանկարների ու տեսագրությունների համար
 խումբ, որը պատասխանատու է բնակիչներից (այլ հետաքրքիր մարդիկ) հարցազրույց վերցնելու համար
Ճամփորդության փուլում խմբերը աշխատում են ըստ իրենց տրված հանձնարարականների: Խմբերի թիվը, տեսակը, գործունեության բովանդակությունը կարող է տարբեր լինել՝ կախված ճամփորդության վայրից, սովորողների տարիքային առանձնահատկություններից և այլն:
Օրինակ՝ սանիտարների խումբը իր հետ կունենա անհրաժեշտ բժշկական պարագաներ և անհրաժեշտության դեպքում կօգնի վնասված կամ հիվանդ երեխային:
Մաթեմատիկոսների խումբը հաշվարկում է ճամփորդության ծախսերը, վարորդի օգնությամբ գրանցում է ճանապարհի երկարությունը, որքան ժամանակում են հասնում նշված վայրը, փորձում են քայլերով հաշվել բարձունքի բարձրությունը:
Սննդի պատասխանատուները կազմում են սննդի ցուցակը, հաշվում են սննդի ծախսերը, պատրաստում են բուտերբրոտները և հոգ են տանում որպեսզի բոլորը սնվեն:
Լրագրողների խումբը պետք է ներկայանա ՏՀՏ միջոցներով: Տեսախցիկ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ` կայքի նյութը, ֆոտոշարքը կամ ֆիլմը պատրաստելու համար:
Բնագետների խումբը կազմակերպում է տեղանքի մաքրումը, հանրօգուտ աշխատանքը, ձեռք է բերում բույսերի, տերևների, քարերի տեսակներ՝դասարանում քննարկելու, ծանոթանալու և ձեռարվեստին որպես նյութ օգտագործելու համար:
Ճամփորդության ընթացքում հաղթահարելով նախատեսված բարձունքը՝ ծածանել եռագույնն ու կրթահամալիրի դրոշը:
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոպատումներով, տեսաֆիլմերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները:
Նախագծի իրականացումը ըստ գործունեության ոլորտների
Մայրենի
• Պատմել, գրել իր տեսածի, ստացած տպավորությունների մասին:
• Կարդալ պատումներ:
Մաթեմատիկա
• Հավաքել անհրաժեշտ ինֆորմացիա, գրանցել, կիրառել:
Ես և շրջակա աշխարհը
• Ճանաչել, ծանոթանալ տեղանքին, անհրաժեշտության դեպքում իրականացնել հանրօգուտ աշխատանք:
• Ճամփորդական, արշավային կանոնների մշակում ու կիրառում:
ՏՀՏ
• Ֆոտոխցիկի, ձայնագրիչի կիրառություն:
• Պատումների, ֆոտոպատումների, տեսանյութերի հրապարակում ենթակայքում, բլոգում:

«Տիեզերք» նախագիծ

«Տիեզերք» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը`սեպտեմբերի 15-30:

Նպատակը՝ Բնական, կենսական (շրջակա) միջավայրի ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
Խնդիրները`
1-ին դասարան
• Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում, իրեն և շրջակա աշխարհը ճանաչելու հմտությունների ձևավորում.
• Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն.
• Տեսողական-պատկերային մտածողության զարգացում.
• Դիտումներ (դիտարկումներ) կատարելու հմտությունների ձևավորում.
• Աշխատանքային խմբերի ձևավորում (անհատական, դասարանական).
• Առարկաները ըստ որևէ հատկության համեմատելու կարողության ձևավորում.
• Նույն հատկություն ունեցող առարկաների հավաքածու կազմելու կարողության ձևավորում.
• Ծանոթացում առարկաների տարածական առնչություններին՝ վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղը.
• ՏՀՏ միջոցներից օգտվելու հմտությունների ձևավորում.
• Շրջապատի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում.
• Ստեղծագործական երևակայության զարգացում:
2-րդ դասարան
• Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
• Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
• Դիտումներ (դիտարկումներ) կատարելու, արդյունքները համադրելու հմտությունների զարգացում
• Աշխատանքային խմբերի ձևավորում (անհատական, խմբային, դասարանական)
• ՏՀՏ միջոցների, համակարգչային ծրագրերի կիրառման հմտությունների զարգացում
• Ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
• Աշխատանքային գործունեության արդյունքում ուսումնական նյութերի ստեղծում
3-րդ դասարան
• Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում.
• Նախագծի ընթացքին սովորողների ակտիվ ու ստեղծական միջամտություն ունենալու հնարավորությունից օգտվելու հմտության ձևավորում.
• Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
• Դիտումներ (դիտարկումներ) կատարելու, դրանք համադրելու, վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու ունակությունների ձևավորում և զարգացում.
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում, կիրառում, ցուցադրում
• Աշխատանքային գործունեության արդյունքում ուսումնական նյութերի ստեղծում:
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
1-ին դասարան
• Ղ. Աղայան «Առավոտը գյուղում»
• Հ. Թումանյան «Լուսաբացին»
• Ա. Խնկոյան «Գիշեր»
• Ա. Խնկոյան «Լուսին»
• Հանելուկներ, շուտասելուկներ
2-րդ դասարան
ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ
• «Տղան և արևը»
• «Արևն ու լուսինը»
• «Լուսինը»
• «Աղջիկն ու արևը»
• Հ.Թումանյան
• «Իրիկուն»
3-րդ դասարան
• Ֆրանս. ժող. հեքիաթ «Ճանապարհորդություն դեպի լուսին»
• «Արև», «Լուսին», «Աստղեր», «Ինչու՞ է երկինքը կապույտ»
• «Արևքուրիկ» ընթերցարանից
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Լեզվագործունեություն և շրջակա աշխարհ
• Ուսումնասիրել երկինքը դիտումների միջոցով օրվա տարբեր ժամերին՝ տանը և դպրոցում:
• Պատմել երկնքի մասին. Ինչպիսի՞ն է երկինքը, երբ ցերեկ է: Ինչպիսի՞ն է երկինքը, երբ գիշեր է: Կազմել բառակապեր: Ուշադրություն դարձնել բառ, բառակապ հասկացությանը: Պատումները ձայնագրել, ներկայացնել նկարաշարով:
• Ստեղծագործական աշխատանք ռոդարիական հնարքներով՝ հորինել հանելուկներ, ստեղծել նոր ու անսովոր բառակապեր, բառեր, փորձել բացատրել դրանք:
Աշխատանք գրական ստեղծագործությունների հետ
• Ներկայացնել, բացատրել անհասկանալի բառերը:
• Գրական ստեղծագործությունները յուրացնել խաղ-բեմականացման միջոցով:
• Հեքիաթը, ոտանավորը նկարել որպես՝
— Պատմություն-նկար
— Հատված-նկար
— Նախադասություն-նկար
Կերպարվեստ, տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա
• Նկարել մեր տեսած երկինքը, իսկ որպես նախագծի ամփոփում՝ տիեզերքը: Աշխատել գուաշով և ջրաներկով:
• Հաջորդ քայլը համակարգչային Paint ծրագրով աշխատել: Յուրացնել հիմնական գործիքների ֆունկցիաները, կարողանալ պահպանել աշխատանքները համակարգչում:
• Նկարել երկնային մարմինները՝ արև, լուսին:
• Նկարել գիշեր, ցերեկ, և որպես նախագծի ամփոփում՝ նկարել տիեզերքը:
• Դիտել ուսումնական մուլտֆիլմ աստղագիտության մասին:
Մաթեմատիկական գործունեություն
Էլեկտրոնային առաջադրանքներ Smart notebook ծրագրով առարկաների տարածական առնչությունների վերաբերյալ ( վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղը, մեծ է, փոքր է, հավասար է): Առաջադրանքները կազմվում են արևի, լուսնի, աստղերի, ամպերի պատկերներով:

Ուսումնասիրության թեման՝ Տիեզերք, մոլորակներ, Երկիր մոլորակ:

Ուսումնական գործունեության ոլորտները՝
1-ին դասարան

Մաթեմատիկա
Խմբավորումներ (ըստ որոշակի հատկանիշի), զույգերի կազմում, անընդհատ և դիսքրետ մեծություններ`մեծ և փոքր , շատ-քիչ, երկար- կարճ,հաստ- բարակ, աջ-ձախ,առաջ –հետ, վերև-ներքև, գտնում են առարկաների, երևույթների տարբերությունը: Բնագիտական փորձ, խաղեր, համաչափության և օրինաչափության վերաբերյալ (SMART):
Մայրենի
Գտնում են հանելուկ-նկարների պատասխանները (արև, լուսին, աստղեր և այլն…):
Հանելուկներ, շուտասելուկներ:
Երգ-երաժշտություն՝ «Արև, արև, ե´կ-ե´կ» երգերի շարք:
Սովորում-խաղում են «Առավոտը գյուղում» բանաստեղծությունը:
Նկարչություն
«Մի գիծ ՝ես, մի գիծ՝ դու » հնարքով թղթի վրա նկարել արևի և լուսնի տրամադրությունը:
Թատրոն
Մնջախաղ-ներկայացում:
Ես և շրջակա աշխարհը. դիտումներ, զրույց-քննարկում արևի, լուսնի, ամպերի, գիշերվա և ցերեկվա մասին:
ՏՀՏ. Նկարում են լուսինն ու աստղերը Paint-ով:
2-րդ դասարան`
Մայրենի
• Պատմել (բանավոր և գրավոր) Երկիր մոլորակի մասին՝ հաղորդելով իր իմացած տվյալները:
• Ստեղծագործել, հորինել փոքրիկ պատմություն անսովոր երևույթների մասին:
• Հատուկ անունները գրել մեծատառով:
• Նախադասությունը սկսել մեծատառով, ավարտել վերջակետով:
• Օժանդակ բայերը ճիշտ գրել (ներկա ժամանակ):
ՏՀՏ
• Աշխատել Paint ծրագրով:
• Աշխատել MS Office Word ծրագրով (մուտքագրել, կիրառել ծրագրի copy-paste հրամանները):
• Աշխատել Power Point ծրագրով:
• Էլեկտրոնային փոստի գործածում:
• Բլոգի ընթերցում:
Կերպարվեստ, տեխնոլոգիա
Նկարել Երկիր մոլորակը, Իմ մոլորակը, Տիեզերքը թեմաներով նկարներ: Մրգերից պատրաստել տիեզերական կոլաժ-կերպարներ:
3-րդ դասարան
Մաթեմատիկա
Իրական տվյալներով կազմել խնդիրներ՝ օգտագործելով չափման միավորներ և բազմանիշ թվեր:
Թեմային վերաբերող զանազան հարցեր գրել, պատասխաններ փնտրել, հանելուկներ կազմել, պատմություններ հորինել:
Ես և շրջակա աշխարհը
Դիտարկումներ, դիտումներ (արև, աստղեր, լուսին), տվյալների գրանցում, տեղեկությունների որոնում համացանցից հետևյալ թեմաներով.
• Արեգակնային համակարգ
• Երկիր մոլորակ
• Օրացույց (ամենատարբեր, ամենահնարավոր)
Տեխնոլոգիա
Արեգակի դիտումների համար յուրաքանչյուրը հատուկ ակնոց է պատրաստում, խմբով պատրաստում են մեծ մոլորակ (մանուկների մոլորակ) և ձևավորում ՝ օտագործելով տարբեր նյութեր:
Նախագծի արդյունքում՝
Նախագծի արդյունքում սովորողները ամբողջացնում ու ավելացնում են իրենց ունեցած ինֆորմացիան տիեզերքի, Երկիր մոլորակի մասին: Աշխատում են ստեղծագործական հնարքներով: Ստեղծում են էլեկտրոնային ընթերցարաններ, որոնք հրապարակվում են բլոգում, ենթակայքում:
Նախատեսվող ուսումնական ճամփորդություն՝ կրթահամալիրի Աստղացուցարան, Բյուրականի Աստղադիտարան:

Ուսումնական ֆիլմեր՝

Տիեզերք

Ինչո՞ւ է տիեզերքը մութ

Մոլորակների խաչմերուկը

Վեներա մոլորակը

Մերկուրի մոլորակը

Երկիր մոլորակի պտույտը Արեգակի շուրջ

Աստղագիտություն ամենափոքրերի համար

Նասայի ուղիղ եթերները

«Լողափնյան աշուն» նախագիծ

Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռքբերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում (նախավարժանք, ցնցուղի ընդունում)
  • Լող
  • Լողափին գտնվել, ինքնասպասարկվել

Աշնան տաք օրերին սովորողները շարունակելու են լողալ Արևելյան դպրոցի բացօթյա լողավազաններում: Առաջին դասարանցիների հետ հաղթահարելու ենք ջրի հանդեպ ունեցած վախը, չփչփացնելու ու խաղալու ենք ջրում՝ աստիճանաբար ձեռք բերելով լողալու հմտություններ:

Դասարանական օրացույց

Ուսումնական առաջին շրջան՝

Սեպտեմբեր-դեկտեմբեր

«Ես» ուսումնական նախագիծ

«Լողափնյա աշուն» նախագիծ

«Տիեզերք» ուսումնական նախագիծ

«Բարձունքի նվաճում» ուսումնական նախագիծ

Ծննդյան տոներ

ՀՈԿՏԵՄԲԵՐ 2023

Կոմիտասյան օրեր նախագիծ

«Խնկոյանական օրեր» նախագիծ

«Ուսումնական աշուն» նախագիծ

Ծննդյան տոներ

ՆՈՅԵՄԲԵՐ 2023

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ուսումնական նախագիծ

Թթուդրիկի ծես

Ծննդյան տոներ

ԴԵԿՏԵՄԲԵՐ 2023

«Ամանոր» ուսումնական նախագիծ

Ծննդյան տոներ

Continue reading “Դասարանական օրացույց”

2023-24 ուստարվա ծրագիր

Հեղինակային կրթական ծրագրերի մշակմանը ներկայացվող պահանջներ

1-3-րդ դաս. ուս. պլան
ՀՀ հանրակրթության պետական չափորոշիչ
Առարկայական ծրագրերի նախագծեր

Արևելյան դպրոց պարտեզ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

Continue reading “2023-24 ուստարվա ծրագիր”