«Տիեզերք» նախագիծ

«Տիեզերք» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը`սեպտեմբերի 15-30:

Նպատակը՝ Բնական, կենսական (շրջակա) միջավայրի ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
Խնդիրները`
1-ին դասարան
• Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում, իրեն և շրջակա աշխարհը ճանաչելու հմտությունների ձևավորում.
• Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն.
• Տեսողական-պատկերային մտածողության զարգացում.
• Դիտումներ (դիտարկումներ) կատարելու հմտությունների ձևավորում.
• Աշխատանքային խմբերի ձևավորում (անհատական, դասարանական).
• Առարկաները ըստ որևէ հատկության համեմատելու կարողության ձևավորում.
• Նույն հատկություն ունեցող առարկաների հավաքածու կազմելու կարողության ձևավորում.
• Ծանոթացում առարկաների տարածական առնչություններին՝ վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղը.
• ՏՀՏ միջոցներից օգտվելու հմտությունների ձևավորում.
• Շրջապատի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորում.
• Ստեղծագործական երևակայության զարգացում:
2-րդ դասարան
• Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
• Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
• Դիտումներ (դիտարկումներ) կատարելու, արդյունքները համադրելու հմտությունների զարգացում
• Աշխատանքային խմբերի ձևավորում (անհատական, խմբային, դասարանական)
• ՏՀՏ միջոցների, համակարգչային ծրագրերի կիրառման հմտությունների զարգացում
• Ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
• Աշխատանքային գործունեության արդյունքում ուսումնական նյութերի ստեղծում
3-րդ դասարան
• Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում.
• Նախագծի ընթացքին սովորողների ակտիվ ու ստեղծական միջամտություն ունենալու հնարավորությունից օգտվելու հմտության ձևավորում.
• Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
• Դիտումներ (դիտարկումներ) կատարելու, դրանք համադրելու, վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու ունակությունների ձևավորում և զարգացում.
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում, կիրառում, ցուցադրում
• Աշխատանքային գործունեության արդյունքում ուսումնական նյութերի ստեղծում:
Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
1-ին դասարան
• Ղ. Աղայան «Առավոտը գյուղում»
• Հ. Թումանյան «Լուսաբացին»
• Ա. Խնկոյան «Գիշեր»
• Ա. Խնկոյան «Լուսին»
• Հանելուկներ, շուտասելուկներ
2-րդ դասարան
ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ
• «Տղան և արևը»
• «Արևն ու լուսինը»
• «Լուսինը»
• «Աղջիկն ու արևը»
• Հ.Թումանյան
• «Իրիկուն»
3-րդ դասարան
• Ֆրանս. ժող. հեքիաթ «Ճանապարհորդություն դեպի լուսին»
• «Արև», «Լուսին», «Աստղեր», «Ինչու՞ է երկինքը կապույտ»
• «Արևքուրիկ» ընթերցարանից
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Լեզվագործունեություն և շրջակա աշխարհ
• Ուսումնասիրել երկինքը դիտումների միջոցով օրվա տարբեր ժամերին՝ տանը և դպրոցում:
• Պատմել երկնքի մասին. Ինչպիսի՞ն է երկինքը, երբ ցերեկ է: Ինչպիսի՞ն է երկինքը, երբ գիշեր է: Կազմել բառակապեր: Ուշադրություն դարձնել բառ, բառակապ հասկացությանը: Պատումները ձայնագրել, ներկայացնել նկարաշարով:
• Ստեղծագործական աշխատանք ռոդարիական հնարքներով՝ հորինել հանելուկներ, ստեղծել նոր ու անսովոր բառակապեր, բառեր, փորձել բացատրել դրանք:
Աշխատանք գրական ստեղծագործությունների հետ
• Ներկայացնել, բացատրել անհասկանալի բառերը:
• Գրական ստեղծագործությունները յուրացնել խաղ-բեմականացման միջոցով:
• Հեքիաթը, ոտանավորը նկարել որպես՝
— Պատմություն-նկար
— Հատված-նկար
— Նախադասություն-նկար
Կերպարվեստ, տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա
• Նկարել մեր տեսած երկինքը, իսկ որպես նախագծի ամփոփում՝ տիեզերքը: Աշխատել գուաշով և ջրաներկով:
• Հաջորդ քայլը համակարգչային Paint ծրագրով աշխատել: Յուրացնել հիմնական գործիքների ֆունկցիաները, կարողանալ պահպանել աշխատանքները համակարգչում:
• Նկարել երկնային մարմինները՝ արև, լուսին:
• Նկարել գիշեր, ցերեկ, և որպես նախագծի ամփոփում՝ նկարել տիեզերքը:
• Դիտել ուսումնական մուլտֆիլմ աստղագիտության մասին:
Մաթեմատիկական գործունեություն
Էլեկտրոնային առաջադրանքներ Smart notebook ծրագրով առարկաների տարածական առնչությունների վերաբերյալ ( վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղը, մեծ է, փոքր է, հավասար է): Առաջադրանքները կազմվում են արևի, լուսնի, աստղերի, ամպերի պատկերներով:

Ուսումնասիրության թեման՝ Տիեզերք, մոլորակներ, Երկիր մոլորակ:

Ուսումնական գործունեության ոլորտները՝
1-ին դասարան

Մաթեմատիկա
Խմբավորումներ (ըստ որոշակի հատկանիշի), զույգերի կազմում, անընդհատ և դիսքրետ մեծություններ`մեծ և փոքր , շատ-քիչ, երկար- կարճ,հաստ- բարակ, աջ-ձախ,առաջ –հետ, վերև-ներքև, գտնում են առարկաների, երևույթների տարբերությունը: Բնագիտական փորձ, խաղեր, համաչափության և օրինաչափության վերաբերյալ (SMART):
Մայրենի
Գտնում են հանելուկ-նկարների պատասխանները (արև, լուսին, աստղեր և այլն…):
Հանելուկներ, շուտասելուկներ:
Երգ-երաժշտություն՝ «Արև, արև, ե´կ-ե´կ» երգերի շարք:
Սովորում-խաղում են «Առավոտը գյուղում» բանաստեղծությունը:
Նկարչություն
«Մի գիծ ՝ես, մի գիծ՝ դու » հնարքով թղթի վրա նկարել արևի և լուսնի տրամադրությունը:
Թատրոն
Մնջախաղ-ներկայացում:
Ես և շրջակա աշխարհը. դիտումներ, զրույց-քննարկում արևի, լուսնի, ամպերի, գիշերվա և ցերեկվա մասին:
ՏՀՏ. Նկարում են լուսինն ու աստղերը Paint-ով:
2-րդ դասարան`
Մայրենի
• Պատմել (բանավոր և գրավոր) Երկիր մոլորակի մասին՝ հաղորդելով իր իմացած տվյալները:
• Ստեղծագործել, հորինել փոքրիկ պատմություն անսովոր երևույթների մասին:
• Հատուկ անունները գրել մեծատառով:
• Նախադասությունը սկսել մեծատառով, ավարտել վերջակետով:
• Օժանդակ բայերը ճիշտ գրել (ներկա ժամանակ):
ՏՀՏ
• Աշխատել Paint ծրագրով:
• Աշխատել MS Office Word ծրագրով (մուտքագրել, կիրառել ծրագրի copy-paste հրամանները):
• Աշխատել Power Point ծրագրով:
• Էլեկտրոնային փոստի գործածում:
• Բլոգի ընթերցում:
Կերպարվեստ, տեխնոլոգիա
Նկարել Երկիր մոլորակը, Իմ մոլորակը, Տիեզերքը թեմաներով նկարներ: Մրգերից պատրաստել տիեզերական կոլաժ-կերպարներ:
3-րդ դասարան
Մաթեմատիկա
Իրական տվյալներով կազմել խնդիրներ՝ օգտագործելով չափման միավորներ և բազմանիշ թվեր:
Թեմային վերաբերող զանազան հարցեր գրել, պատասխաններ փնտրել, հանելուկներ կազմել, պատմություններ հորինել:
Ես և շրջակա աշխարհը
Դիտարկումներ, դիտումներ (արև, աստղեր, լուսին), տվյալների գրանցում, տեղեկությունների որոնում համացանցից հետևյալ թեմաներով.
• Արեգակնային համակարգ
• Երկիր մոլորակ
• Օրացույց (ամենատարբեր, ամենահնարավոր)
Տեխնոլոգիա
Արեգակի դիտումների համար յուրաքանչյուրը հատուկ ակնոց է պատրաստում, խմբով պատրաստում են մեծ մոլորակ (մանուկների մոլորակ) և ձևավորում ՝ օտագործելով տարբեր նյութեր:
Նախագծի արդյունքում՝
Նախագծի արդյունքում սովորողները ամբողջացնում ու ավելացնում են իրենց ունեցած ինֆորմացիան տիեզերքի, Երկիր մոլորակի մասին: Աշխատում են ստեղծագործական հնարքներով: Ստեղծում են էլեկտրոնային ընթերցարաններ, որոնք հրապարակվում են բլոգում, ենթակայքում:
Նախատեսվող ուսումնական ճամփորդություն՝ կրթահամալիրի Աստղացուցարան, Բյուրականի Աստղադիտարան:

Ուսումնական ֆիլմեր՝

Տիեզերք

Ինչո՞ւ է տիեզերքը մութ

Մոլորակների խաչմերուկը

Վեներա մոլորակը

Մերկուրի մոլորակը

Երկիր մոլորակի պտույտը Արեգակի շուրջ

Աստղագիտություն ամենափոքրերի համար

Նասայի ուղիղ եթերները

Leave a comment