Դասարանական ռադիո, TV

Կրտսեր դպրոցներում գործում են շուրջտարյա դասարանական, ընտանեկան, անհատական, օտարալեզու ռադիոները։ Ռադիոնյութերի թեմաներն ընտրում են և՛ սովորողները, և՛ դասավանդողները՝ ըստ այդ ժամանկահատվածում իրականացվող ուսումնական նախագծերի։

Նպատակ, խնդիրներ՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Տեխնոլոգիական, մեդիահմտությունների զարգացում
  • Խաղի, թատրոնի միջոցով ինքնաարտահայտվելու կարողության ձևավորում
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում
  • Միմյանց լսելու կարողություն
  • Նոր ուսումնական նյյութերի ստեղծում, տարածում
  • Համագործակցային հմտությունների զարգացում

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նեթբուք, հեռախոս:

Միջավայրը՝ դասարան-լաբորատորիա, բակ-պարտեզ, ընտանիք:

Արդյունք՝ ստեղծված ռադիոնյութը մոնտաժվում է համապատասխան ծրագրերով, տեղադրվում է դասվարի կամ սովորողի Soundcloud կամ Youtube էջում,  իսկ վերջնական արդյունքը՝ դասարանական կամ անհատական բլոգում:

Բութ մատն ասաց

«Բութ մատն ասաց… » (ժողովրդական խաղիկի ուսուցում և բեմադրում)

Բութմատն ասաց`գայլն եկավ,

Ցուցամատն ասաց`որտեղի՞ց եկավ,

Միջնամատն ասաց` սարից եկավ,

Մատնեմատն ասաց` եկեք փախչենք,

Ճկույթն ասաց` ճստլիկ եմ, պստլիկ եմ,

Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ

Ինչպե՞ս փախչեմ:

Ծնողական հավաք

Մասնակիցներ՝ 1-1 դասարանի ծնողական համայնք

Օրը՝ օգոստոսի 25

Ժամը՝ 11։00

Վայրը՝ Արևելյյան դպրոցի վերնատուն

Տևողությունը՝ 60 րոպե

Հավաքի օրակարգ՝

Ուսումնական պլան

Կրթական շքերթ՝ սեպտեմբերի 8

Էլեկտրոնային փոստ

Ես նախագիծ

Տրանսպորտի ուղղություններ

Երկարացված օր

Կազմակերպչական հարցեր

Մանկավարժական ճամբար․ օգոստոսի 22-30-ի աշխատակարգ

Մանկավարժության կենտրոն

Դասասենյակների, լաբորատորիաների, արվեստանոցների պատրաստություն

2023-24 ուսումնական տարվա օրացույցների հրապարակում

Ծնողական հավաք՝ օգոստոսի 25

6 տարեկանների կրթական շքերթի ծրագրի քննարկում,հրապարակում

Օգոստոսի 26-28՝ եռօրյա ճամբար Արատես դպրական կենտրոն

Օգոստոսի 22, 23,24, 25

Իմացումի հրճվանք» ծրագրի լաբորատորիա․ ավագ դպրոցի ընթերցասրահ

09։00-09։15՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։15-10:15՝ հավաքներ մասնախմբերով, նախագծային խմբերով

10։15՝ Աշխատանք դպրոցում․
կաբինետների, արհեստանոցների, մարզասրահի մաքրություն
պարտիզապուրակային աշխատանքներ

12։30-12։50՝ ընդմիջում
13։00-մանկավարժական խորհրդով հավաքներ

Լրացվում է․․․

Դասարանական արկղիկ

Դասարանական արկղիկը սովորողի իրերի անհատական պահոցն է։

Սովորողն արկղիկում դասավորում է գրենական անհրաժեշտ պարագաները:
Արկղիկի տարողությունը 11 լիտեր, (որպեսզի տեղավորվի նկարչական ալբոմ)։
Արկղիկը մնալու է դասարանում մինչ ուս. տարվա ավարտ:

Դասարանական արկղիկում պետք է լինեն հետևյալ պարագաները․

  • նկարչական ալբոմ 2 հատ
  • գունավոր թղթեր (առանձնացված, այսինքն՝ թերթերով)
  • գունավոր մատիտներ (maped)
  • գուաշ (гамма) 12 գույն
  • ջրաներկ (гамма) 14 գույն
  • ջրաման
  • գծագրական մատիտ (maped)
  • վրձիններ (հաստ ու բարակ)
  • պլաստիրին (гамма) 12 գույն
  • տախտակ (խոհանոցային գործունեության, կավագործության ժամանակ օգտագործելու համար)
  • մկրատ (maped)
  • ռետին (maped)
  • սրիչ (maped)
  • չոր սոսինձ (fantastick)
  • թղթապանակ
  • թաց և չոր անձեռոցիկներ (լրացուցիչ օգտագործման համար)